Մատչելիության հղումներ

Բաքվում ՆԳՆ-ին նամակ փոխանցելն ավարտվել է լրագրողներին բերման ենթարկելով


Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ
Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ ակտիվիստներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ ոստիկանությանն են դիմել իրենց ձերբակալելու պահանջով: Այսօր առավոտյան նրանք ներքին գործերի նախարարին նամակ են փոխանցել, որով կոչ են անում իրենց ևս ձերբակալել, քանի որ, ինչպես նշվում է, «մասնակցել են մայիսի 28-ին Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին»:

Երկուշաբթի օրը ընդդիմության կազմակերպած երթից հետո ոստիկանությունը մի խումբ ակտիվիստների է ձերբակալել և 25-30 օրվա վարչական կալանքի ենթարկել, ինչը զայրույթ է հարուցել քաղհասարակության շրջանում:

Ներքին գործերի նախարարության շենքի մոտ բողոքի այսօրվա ակցիայի ժամանակ, որ կազմակերպել էր հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի լրագրողների, ովքեր այդ պահին լուսաբանում էին ակցիան: Որոշ ժամանակ անց, սակայն, նրանց ազատ են արձակել: Բերման ենթարկված լրագրողները պատմել են, որ ոստիկանությունում ստուգել են իրենց նկարահանած տեսանյութերը, փոխանցում է «Թուրան» գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG