Մատչելիության հղումներ

Վրաստանում ցուցարարները պատրաստվում են շարունակել բողոքի ակցիան ավելի մեծ թափով


Վրաստան - Երեկվա հանրահավաքը Թբիլիսիում
Վրաստան - Երեկվա հանրահավաքը Թբիլիսիում

Վրաստանում այսօր ակնկալվում է «Մի՛ սպանիր» բողոքի ակցիայի շարունակությունը, ինչպես կազմակերպիչներն են հայտարարում՝ ավելի մեծ թափով:

Մայիսի 31-ին բողոքի առաջին ալիքի արդյունքում պաշտոնից հրաժարական տվեց գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն: Ցուցարարները այժմ էլ պահանջում են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականը:

Վրացական կառավարության ղեկավարը, սակայն, հրաժարվում է հեռանալ: «Հենց ես հասկանամ, որ իմ հրաժարականը կօգնի երկրին կամ կմեղմի իրավիճակը, չեմ մտածի և ոչ մի վարկյան: Այսօր նման իրավիճակ չկա: Կրկնում եմ՝ ինձ համար գլխավորն այն է, որ մենք պատասխանենք հանրության հարցերին և պահպանվի կայունությունը», - Կվիրիկաշվիլիի խոսքերն է մեջբերում «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Վրաստանում բողոքի ցույցերն սկսվել են երկու դեռահասների դաժան սպանության գործով դատական լսումներից հետո: Դատարանը սպանության համար որևէ մեկին մեղավոր չի ճանաչել: Ցուցարարները պնդում են, որ «դատախազությունը հանցագործությունը հավուր պատշաճի չի հետաքննել, ինչպես նաև քողարկում է գործով անցնող որոշ անձանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG