Մատչելիության հղումներ

Բաքուն վստահեցնում է, որ միշտ պատրաստ է Ղարաբաղի հարցով «բովանդակային բանակցությունների»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիև, արխիվ

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու՝ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանն ու պնդել, թե Ադրբեջանը միշտ պատրաստ է բովանդակային բանակցությունների՝ ղարաբաղյան խնդրում առաջընթացի հասնելու համար:

«Այդ բանակցությունների միջոցով պետք է լուծվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման, բռնի տեղահանվածների վերադարձի հարցերը», - APA գործակալությանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով «Արմենիա» հեռուստաընկերության հարցին, թե արդյոք այս պահին քննարկվում է Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորությունը, ասել էր․ - «Անմիջական շփումները կլինեն այն ժամանակ, երբ կհասնենք այդ պահին: Ես չեմ խոսում ամիսների մասին, ես խոսում եմ շաբաթների մասին: Մենք այդ գործընթացի մեջ ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG