Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանն անակնկալ կերպով հայտարարել է պաշտոնը լքելու մասին՝ պնդելով, թե եկել է փոփոխությունների պահը:
Հայտնի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր երկու տարի առաջ: Նրա առաջնորդությամբ արքայական ակումբը երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, դարձել է Իսպանիայի առաջնության առաջատարը, նվաճել երկրի սուպերգավաթն ու ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթները:
Անցած տարի հոկտեմբերին Զիդանն արժանացել էր ՖԻՖԱ-ի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ, որին հաջողվել է լավագույնը ճանաչվել և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ:
Ընդհանուր առմամբ՝ Զիդանի առաջնորդությամբ «Ռեալը» 9 տիտղոս է նվաճել, ճիշտ այնքան, որքան ակումբի նախորդ վեց մարզիչները միասին՝ 8 տարվա ընթացքում: