Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Էլթոն Ջոնի ուղղությամբ հավկիթներ նետած անձը հայտնաբերվել է


Էլթոն Ջոնը Երևանում, 27-ը մայիսի, 2018թ․
Էլթոն Ջոնը Երևանում, 27-ը մայիսի, 2018թ․

Կիրակի օրը Երևանի հյուրանոցներից մեկի նախասրահում բրիտանացի աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի ուղղությամբ հավկիթներ նետած քաղաքացուն ոստիկանության ծառայողները հայտնաբերել են։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի ոստիկանության լրատվական վարչությունից:

«Մայիսի 29-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին հյուրանոցներից մեկի նախասրահում, անհայտ անձը Էլթոն Ջոնի ուղղությամբ հավկիթներ է նետել։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը, ով բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 29-ին ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել։ Այժմ հետաքննություն է կատարվում», - փոխանցեցին Ոստիկանության լրատվականից:

Էլթոն Ջոնը, հիշեցնենք, Հայաստան էր եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Երաժիշտն այստեղ էր երեխաներին օգնելու, աջակցություն ցուցաբերելու համար։ Նա ներգրավված է բազմաթիվ բարեգործական ծրագրերում, նրա անունը կրող հիմնադրամը պայքարում է ՁԻԱՀ-ի տարածման դեմ։

71-ամյա լեգենդար երաժիշտը Հայաստան էր ժամանել իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ։

Երաժիշտը հենց դեպքի օրը Ինստագրամում գրել էր. - «Մեկ ատողը չի կարող կանգնեցնել այն մեծ սերը, որ այսօր մենք զգացինք Հայաստանից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG