Մատչելիության հղումներ

Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ


Քիմ Քարդաշյանը Երևանում, 8-ը ապրիլի, 2015թ․

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին վաղաժամ ազատելու հարցը:

Տարեց կինը ավելի քան 20 տարի առաջ ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրամիջոցների առուվաճառքի համար՝ առանց ներման իրավունքի:

Քարդաշյանն այս հարցով զբաղվում է դեռ անցած տարվանից, և նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո հույս է հայտնել, որ տարեց կնոջը կյանքի երկրորդ հնարավորություն կտրվի:

«Հրաշալի հանդիպում ունեցանք, քննարկեցինք բանտային բարեփոխումներն ու ազատազրկման հարցերը», - իր հերթին Թվիթերում գրել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG