Մատչելիության հղումներ

Էրեբունիում անկարգությունների գործով ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը. Սոնա Տռուզյան


Սոնա Տռուզյան, արխիվ

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ապրիլի 25-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ «ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Երևանի Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում երթ իրականացնելիս, դիմակավորված անձինք հարձակվել են իր և երթի մասնակից մի շարք քաղաքացիների վրա, քարերով, մահակներով և էլեկտրահարող սարքերով հարվածներ հասցրել, որի հետևանքով երթին մասնակից անձանցից մի քանիսն ստացել են մարմնական վնասվածքներ»։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG