Մատչելիության հղումներ

Լավրովի և Փոմփեոյի միջև հեռախոսազրույց է կայացել


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի միջև առաջին հեռախոսազրույցն է տեղի ունեցել՝ ապրիլի 26-ի Փոմփեոյի երդմնակալության արարողությունից հետո:

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններին առնչվող «հարցերը և մտահոգությունները»: Քննարկվել է նաև Ուկրաինայի և Սիրիայի պատերազմական իրավիճակը:

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո հաղորդագրությունում ասվում է, թե հարցերը կենտրոնացել են 2015 թվականի Մինսկի համաձայնագրի շրջանակում Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու խնդրի վրա:

Պետքարտուղարության խոսնակի հաղորդմամբ, Փոմփեոն վերահաստատել է, որ Վաշինգտոնը ցանկանում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, ընդգծելով՝ Ռուսաստանը, սակայն, պետք է ցույց տա, որ պատրաստ է կոնկրետ գործողություններ իրականացնել մտահոգությունները փարատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG