Մատչելիության հղումներ

«Այստեղ ենք կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու համար». Նիկոլ Փաշինյան


Հայ-վրացական հարաբերությունները շատ խորն են և դրանք ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և այս հարաբերությունները պետք է հետագայում ավելի զարգանան և ավելի խորանան, այսօր Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պայմանավորվեցինք այդ ուղղությամբ շատ ինտենսիվ և գործնական քայլեր անել։ Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ այն մթնոլորտը, որ կա հայ-վրացական հարաբերություններում միշտ եղել է պոզիտիվ։ Ես հույս ունեմ, որ մենք այդ պոզիտիվ մթնոլորտը կվերածենք շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերությունների ոլորտում, մյուս ոլորտներում», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց. - «Այստեղ ենք կոնկրետ հեռանկարներ բացելու և կոնկրետ խնդիրներ լուծելու համար, և ես համոզված եմ, որ կլինեն լրջագույն և նոր զարգացումներ և այդ նոր զարգացումները կբխեն Հայաստանի և Վրաստանի շահերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG