Մատչելիության հղումներ

Կառավարությունը քննարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը


Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյան, արխիվ

Էներգետիկայի նախարարությունը քննարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու հնարավորությունը։ Այդ մասին հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ նշելով, սակայն, որ դեռ պարզ չէ՝ սակագինը կնվազի՞, թե՞ կմնա նույնը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանն ասաց, որ ինտենսիվ քննարկում են հարցը։

«Ազատության» հարցին, թե սակագինը իջեցնելու հարցն առաջ եկավ իշխանափոխությունի՞ց հետո, Սողոմոնյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր տարի քննարկում են այն։

Թե ինչքանով հնարավոր կլինի իջեցնել սակագինը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալը դժվարացավ պատասխանել։

Մանրամասները՝ տես այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG