Մատչելիության հղումներ

Գազայից շուրջ 25 հրթիռ է արձակվել Իսրայելի Սդերոտ քաղաքի ուղղությամբ


Իսրայելի զինված ուժերի «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, արխիվ

Իսրայելի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ այսօր առավոտյան Գազայի հատվածից ավելի քան 25 հրթիռ է արձակվել Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքի ուղղությամբ: Տուժածներ չկան, հրթիռների մեծ մասը, ինչպես հաղորդվում է, չեզոքացվել է: Դրանցից մեկը, սակայն, հայտնաբերվել է մանկապարտեզի տարածքում:

Սա համարվում է ամենախոշոր հրետակոծությունը 2004 թվականից ի վեր: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն նախօրեին պաղեստինյան «Իսլամական ջիհադ» ծայրահեղական խմբավորումը Իսրայելին «վրեժխնդրությամբ» էր սպառնացել իր երեք անդամների մահվան համար, որոնք սպանվել են անցած կիրակի իսրայելցի զինվորականների կողմից:

Մարտից ի վեր Իսրայելի և Գազայի սահմանին տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնց մասնակից պաղեստինցիները փորձում են հատել սահմանը և հարձակվել իսրայելցի զինվորականների վրա: Վերջիններս կրակ են բացում, և վերջին երկու ամսվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG