Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ռուսաստանն անարձագանք չի թողնի Լեհաստանում ամերիկյան զինվորականների հնարավոր տեղակայումը»


Դմիտրի Պեսկով, արխիվ
Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է արձագանքել դեպի իր սահմաններ հյուսիսատլանտյան դաշինքի ենթակառույցների ցանկացած ընդլայնմանը: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` արձագանքելով լեհական մամուլի վերջին տեղեկություններին:

Դրանց համաձայն, Վարշավան հանդես է եկել պաշտոնական նախաձեռնությամբ` ԱՄՆ-ին առաջարկելով Լեհաստանի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան զրահատանկային դիվիզիա տեղակայել: «Երբ մենք տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի ենթակառույցները քայլ առ քայլ մոտենում են մեր սահմաններին, պարզ է դառնում, որ այդ ամենը չի նպաստում [եվրոպական] աշխարհամասում անվտանգության և կայունության հաստատմանը»,- ասել է Պեսկովը:

Լեհաստանի պաշտպանության նախարարության մասնագետների կողմից մշակված փաստաթղթի համաձայն՝ Վարշավան պատրաստ է ամերիկացի զինվորականների տեղակայման նպատակով 2 միլիարդ դոլար տրամադրել: Այդ քայլի նպատակը, ըստ լեհ զինվորականների, «Ռուսաստանի ագրեսիվ նկրտումները զսպելն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG