Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է «Արժույթի միջազգային հիմնադրամի» նախկին պաշտոնյա Կարլո Կոտարելիի թեկնածությունը:
Մարտ ամսին կայացած ընտրություններում հաղթած քաղաքական ուժերը մինչ այժմ չեն կարողացել կառավարություն ձևավորել, և Կոտարելիի առաջադրումը կատարվում է այդ անորոշության ֆոնին: Կարլո Կոտարելին պետք է, այսպես կոչված, տեխնոկրատների կառավարություն ձևավորի, որը գործելու է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմումը:
Իտալական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արտահերթ ընտրությունները երկրում կարող են կայանալ սեպտեմբերի 9-ին: