Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը:
Հարյուր տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ ինը դար տևած ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը:
Հոբելյանական տարում ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ՝ գիտաժողովներ, համաժողովներ, մշակութային հանդիսություններ: Այսօր տոնական միջոցառումներ են նախատեսված Հայաստանում և Արցախում:
Հայաստանի ղեկավարությունը կայցելի Սարդարապատի հուշահամալիր, որտեղ տեղի կունենա զինվորական շքերթ, այլ հանդիսություններ: Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում կկայանա տոնական համերգ:
Հոբելյանական հանդիսություններին կմասնակցեն նաև օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, հյուրեր:
Տե՛ս այստեղ