Մատչելիության հղումներ

Լեհաստանը ԱՄՆ-ին առաջարկում է իր տարածքում զրահատանկային դիվիզիա տեղակայել


ԱՄՆ ԶՈւ զինծառայողներ և զրահատեխնիկա Լեհաստանում զորավարժությունների ժամանակ, արխիվ
ԱՄՆ ԶՈւ զինծառայողներ և զրահատեխնիկա Լեհաստանում զորավարժությունների ժամանակ, արխիվ

Վարշավան հանդես է եկել պաշտոնական նախաձեռնությամբ` առաջարկելով Միացյալ Նահանգների իշխանություններին Լեհաստանի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան զրահատանկային դիվիզիա տեղակայել:

Լեհաստանի պաշտանության նախարարության մասնագետների կողմից մշակված փաստաթղթի համաձայն` Վարշավան պատրաստ է այս նպատակով շուրջ 2 միլիարդ դոլար տրամադրել:

«Լեհաստանում ԱՄՆ մշտական ներկայության մասին» վերնագրված փաստաթղթի տեքստը հայտնվել է լեհական լրատվամիջոցների տրամադրության տակ: Այդ հիմնավորման մեջ նշված է, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան ստորաբաժանման տեղակայման գլխավոր նպատակն է լինելու «Ռուսաստանից եկող սպառնալիքների զսպումը»:

Պաշտոնական Վարշավան առաջարկում է ամերիկյան զրահատանկային դիվիզիան տեղակայել Կալինինգրադի մարզին և Լիտվային սահմանակից շրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG