Իտալիան հայտնվել է քաղաքական ճգնաժամում՝ այն բանից հետո, երբ նախագահ Սերջիո Մատարելլան ժամեր առաջ հայտարարեց, թե հրաժարվում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակել Եվրամիության դեմ հանդես եկող քաղաքական ուժերի առաջարկած թեկնածուին:
Հանդես գալով հանրության առջև՝ Մատարելլան հայտնել է, որ հավանություն է տվել վարչապետ Ջուզեպե Կոնտեի առաջարկած նախարարական բոլոր թեկնածուներին՝ բացառությամբ էկոնոմիկային նախարարի համար առաջադրված 81-ամյա Պաոլո Սավոնայի թեկնածության, որովհետև «եվրահոռետես» քաղաքական ուժերի կողմից առաջարկած թեկնածուին նման պաշտոնում հաստատելը կարող է վնաս հասցնել Իտալիայի տնտեսությանը:
Խորհրդարանական ընտրությունները Իտալիայում մարտի 4-ին են կայացել, և նախագահի այս քայլը կարող է հանգեցնել նոր ընտրությունների: