Մատչելիության հղումներ

Իսպանացիները ավելի քան 400 միգրանտ են փրկել


Աֆրիկացի միգրանտները հասել են Իսպանիա, արխիվ, Սեուտա, 7 օգոստոսի, 2017թ.

Իսպանիայի առափնյա պաշտպանության փրկարարական ջոկատը Միջերկրական ծովից դուրս է հանել մոտ 400 միգրանտների, ովքեր փորձել են Հյուսիսային Աֆրիկայից հասնել Եվրոպա:

Այսօր փրկարարները Ջիբրալտարի նեղուցից ափ են հասցրել հինգ խարխուլ նավակներում գտնվող 115 միգրանտների, իսկ նախօրեին ևս 293 միգրանտ են փրկել:

Պատերազմներից, համաճարակներից և սովից փախուստի դիմող հարյուր հազարավոր միգրանտներ փորձում են ապաստանել Եվրոպայում, նրանցից շատերը մեկնում են Իտալիա, Հունաստան և Իսպանիա:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, 2017 թվականին Իսպանիա ծովով հասել է ավելի քան 22400 մարդ, ինչը երեք անգամ գերազանցում է 2016 թվականի վիճակագրությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG