Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի հանդիպումը այնուամենայնիվ կարող է կայանալ


Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:
Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների նախագահներ Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել է տվել, որ Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսված և օրերս չեղարկված հանդիպումը Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունի հետ այնուամենայնիվ կարող է տեղի ունենալ:

Երեկ Թրամփը Սպիտակ տանն ասել է, որ «ժամկետը չի փոխվել, և ամեն ինչ շատ լավ առաջ է գնում»:

Երեկ տեղի է ունեցել Հյուսիսային և Հարավային Կորեայի նախագահներ Կիմ Չեն Ունի և Մուն Ջե Իի նախապես չհայտարարված հանդիպումը, որից հետո Հարավային Կորեայի նախագահն ասել է, որ «Հյուսիսային Կորեայի ղեկավարը շատ է կարևորում հունիսի 12-ի հանդիպման հաջող անցկացումը»:

Մուն Ջե Ին ասել է նաև, որ հունիսի 12-ից առաջ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների պաշտոնյաները մի շարք գործնական աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG