Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Սիրիայում՝ Դեյր Էզ-Զոր նահանգում զինյալների կրակից զոհվել է չորս ռուսաստանցի զինվոր:
«Գիշերային մարտը սկսվել է այն բանից հետո, երբ ահաբեկիչների շարժական խումբը հարձակվել է Սիրիայի բանակի հրետանային վաշտի վրա»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Ռուսաստանցի երկու զինվորական խորհրդականներ տեղում մահացել են, հինգին փոխադրել են հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ անց մահացել են ևս երկուսը: Ըստ ռուսական կողմի, «այդ մարտում սպանվել է 43 ահաբեկիչ»:
Ռուսաստանը 2015 թվականից է ներքաշված Սիրիայի պատերազմում, որի ընթացքում սատարում է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին:
Սիրիայի ապստամբների ջոկատները դեռ հսկողության տակ են պահում երկրի հարավարևմտյան և հյուսիսարևմտյան որոշ շրջաններ, իսկ Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող քրդական ջոկատները հսկողության տակ են պահում Սիրիայի հուսիսարևելյան հատվածի մեծ մասը: