ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգման գրասենյակը հայտնել է, որ Աֆղանստանում աննախադեպ երաշտի հետևանքով առնվազն 2 միլիոն մարդ կարող է պարենի ծանր խնդիր ունենալ:
Երաշտից առավել տուժել են Աֆղանստանի հյուսիսային և արևմտյան շրջանները, որտեղ անցած ամիսներին խիստ հազվադեպ էին տարվա այդ ժամանակաշրջանի համար սովորական համարվող տեղումները:
«Վերջին բերքը կարող ենք ամբողջապես կորցրած համարել»,- ասել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության պաշտոնյա Աբդուլ Մաջիդը:
Բադղեսի և Ղորի շրջաննարում ոչ միայն երաշտ է, այլև խմելու ջրի պակաս: Փորձագետները նախազգուշացնում են Աֆղանստանին սպառնացող մարդասիրական աղետի վտանգի մասին և միջազգային հանրությանը կոչ են անում օգնել այդ երկրին: