Մատչելիության հղումներ

Կիևի մետրոն վերաբացվել է ռումբի մասին կեղծ ահազանգից հետո


Ուկրաինայի մայրաքաղաքը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, Կիև, 23 մայիսի, 2018թ.
Ուկրաինայի մայրաքաղաքը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, Կիև, 23 մայիսի, 2018թ.

Այսօր ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչն է:

Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որտեղ երեկոյան Մադրիդի «Ռեալը» և Լիվերպուլի նույնանուն ակումբը պայքարելու են Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթի համար, անվտանգության ծառայությունների կարգադրությամբ մի քանի ժամով դադարեցվել է մետրոյի որոշ կայանների աշխատանքը:

Քաղաքի կենտրոնում գտնվող հինգ կայաններ փակվել են այն բանից հետո, երբ հաղորդագրություն է տարածվել մետրոյում տեղադրված ռումբի մասին:

Ժամեր անց Ուկրաինայի իրավապահները հայտարարել են, որ մետրոյում ստուգում են անցկացրել և կասկածելի կամ վտանգավոր որևէ իր չեն հայտնաբերել:

ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ հանդիպումը կանցնի Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ 2012 թվականին տեղի է ունեցել Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը:

Մադրիդի «Ռեալը» ներկայիս գավաթակիրն է և այն շահել է նաև նախորդ մրցաշրջանում, իսկ անգլիական «Լիվերպուլն» առաջին անգամ է դուրս եկել եզրափակիչ անցած 11 տարվա ընթացքում:

Վերջին անգամ «Լիվերպուլը» Եվրոպայի լիգայի Չեմպիոնների գավաթը վաստակել է 2005 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG