Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպել են Հարավային և Հյուսիսային Կորեայի նախագահները


South Korean President Moon Jae-in shakes hands with North Korean leader Kim Jong Un during their summit at the truce village of Panmunjom, North Հարավային և Հյուսիսային Կորեայի նախագահներ Մուն Ջե Ին և Կիմ Չեն Ունը, Պանմունջոմ, 26 մայիսի, 2018թ..

Հարավային և Հյուսիսային Կորեայի նախագահներ Մուն Ջե Ին և Կիմ Չեն Ինը Պանմունջոմի ապառազմականացված գոտում անցկացրել են նախապես չհայտարարված հանդիպում, որի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունի և Միացյալ Նահազնգների նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների հնարավորությունը:

Դա ներկորեական երկրորդ գագաթնաժողովն է անցած մի քանի ամսում: Առաջինը նույնպես տեղի է ունեցել երկու երկրների սահմանին գտնվող Պանմունջոմ գյուղակի «խաղաղության տանը»:

Երկրորդ հանդիպումը գումարվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը Կիմ Չն Ունի հետ չեղարկելու մասին:

ԱՄՆ-ից, Հարավային և Հյուսիսային Կորեայից ստացվող ազդակների համաձայն, Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի պատմական նշանակության առաջին հանդիպումն, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ: Բանակցությունների ժամկետի և վայրի մասին ստույգ տեղեկություններ այս պահին չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG