Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կավելացնեն նավթի արդյունահանումը


Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Խալիդ ալ-Ֆալեհը, Էր-Ռիադ, արխիվ, 14 փետրվարի, , 2018թ.
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Խալիդ ալ-Ֆալեհը, Էր-Ռիադ, արխիվ, 14 փետրվարի, , 2018թ.

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, հավանաբար, կավելացնեն նավթի արդյունահանումը միջազգային շուկաներում նավթի գնաճը զսպելու համար:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալեհը և նրա ռուսաստանցի պաշտոնակից Ալեքսանդր Նովակը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել են, որ պատրաստ են բարձրացնել 2016 թվականին ընդունված արդյունահանման ծավալի վերին շեմը:

2016 թվականին նավթի մեկ բարելի գինն իջել է մինչև 30 դոլար, ապա մի քիչ բարձրացել և հաստատվել 40-ից 50 դոլարի սահմաններում: Այն ժամանակ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը հետագա գնանկումը կանխելու համար սահմանափակել են արդյունահաանումը:

Սակայն վերջերս, երբ ԱՄՆ հայտնել է Վենեսուելայի և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, մեկ բարելի գինը հասել է 80 դոլարի:

Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի երեկվա հայտարարություններից հետո մեկ բարելի գինն իջել է մինչև 76 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG