Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո Աբեն


Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Դանանգ, Վիետնամ, 10 նոյեմբերի, 2017թ.
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ, Դանանգ, Վիետնամ, 10 նոյեմբերի, 2017թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում բանակցելու է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ: Հանդիպման օրակարգում Հյուսիսային Կորեայի, Կուրիլյան կղզիների և տնտեսական համագործակցության հարցերն են:

Նախօրեին Պուտինը և Աբեն Սանկտ Պետերբուրգում մասնակցել են տնտեսական միջազգային ֆորումին, որտեղ Ճապոնիայի ղեկավարը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման կարևորության մասին:

Հանդիպումը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ առկա է անորոշություն Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի պատմական նշանակության առաջին բանակցությունների անցկացմկան վերաբերյալ:

Այն, ըստ փոխադարձ համաձայնության, պետք է տեղի ունենար հունիսի 12-ին Սինգապուրում, սակայն Փհենյանի և Վաշինգթոնի հարաբերությունների շեշտակի վատթարացման կապակցությամբ Թրամփը հայտարարել է հանդիպումը չեղարկելու մասին, թեպետ հավելել է, որ ցանկանում է բանակցել հյուսիսկորեացի պաշտոնակցի հետ:

Փհենյանն, իր հերթին, ափսոսանք է հայտնել հանդիպման չեղարկման կապակցությամբ և նույնպես ընդգծել է, որ հանդիպման անցկացման կողմնակից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG