Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ


Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։

Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թևակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։

Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ֆինլանդիան, լինելով փոքր երկրներ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք լավ հիմք են ստեղծում համագործակցություն շրջանակն ընդլայնելու համար:

Ֆինլանդիայի Նախագահն ասել է, որ ուշի-ուշով հետևել են Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ուրախ են իրավիճակի քաղաքակիրթ ու խաղաղ հանգուցալուծմամբ։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո այդ փաստաթղթի շրջանակներում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG