Մատչելիության հղումներ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ


Վրաստանի նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվող ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը։

Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական և գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։

Երկու երկրների նախագահները խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Հայաստանի նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջն այցելել Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG