Մատչելիության հղումներ

Հանրաքվեն հստակություն կմտցնի Իռլանդիայում աբորտի օրինականացման հարցում


Դուբլին, 25-ը մայիսի, 2018 թ․
Դուբլին, 25-ը մայիսի, 2018 թ․

Իռլանդիայում մեկնարկած հանրաքվեի արդյունքներն ի վերջո հստակություն կմտցնեն երկրում աբորտների օրինականացման վիճահարույց հարցում: Եթե քաղաքացիների մեծամասնությունը «կողմ» քվեարկի հղիության արհեստական ընդհատման ապաքրեականացմանը, ապա Իռլանդիայի Սահմանադրությունում փոփոխություններ կմտցվեն, ինչը խորհրդարանին թույլ կտա համապատասխան օրենք ընդունել:

1983 թվականին կատարված փոփոխությունը Իռլանդիայի իշխանություններին պարտավորեցնում է հավասարապես պաշտպանել մոր և չծնված երեխայի կյանքի իրավունքը: Կաթոլիկ Իռլանդիան այդպիսով համարվում է աբորտի հարցում Եվրոպայում ամենախիստ օրենսդրությունն ունեցող երկիրը: Հղիության արհեստական ընդհատումը Իռլանդիայում օրինական է համարվում միայն այն դեպքում, երբ կնոջ կյանքը վտանգված է:

Քվեարկության արդյունքները գրեթե անկանխատեսելի են՝ նախնական հարցումների արդյունքներով կողմ և դեմ ձայները գրեթե հավասար են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG