Մատչելիության հղումներ

Դերիպասկան դուրս եկավ «ՌուսԱլ»-ի տնօրենների խորհրդից


Ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկա, արխիվ
Ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկա, արխիվ

Ամերիկյան պատժամիջոցների պատճառով ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկան լքեց «ՌուսԱլ» ընկերության տնօրենների խորհուրդը: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է հոնկոնգյան բորսայի կայքում:

Բացի այդ, նախօրեին հայտնի դարձավ, որ այդ ընկերության տնօրենների խորհուրդը կլքեն Դերիպասկայի յոթ ներկայացուցիչները՝ այդ թվում հրաժարական է տվել «ՌուսԱլ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդ Բուրիկոն:

«ՌուսԱլ»-ը և ռուսաստանցի միլիարդատեր Դերիպասկայի հետ առնչվող մի շարք այլ ընկերություններ ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել ապրիլի սկզբներին: Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների և ընկերությունների նկատմամբ՝ ի պատասխան ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության:

Պատժամիջոցների հետևանքով մեծապես տուժել են Դերիպասկային պատկանող ընկերությունները՝ կորցնելով միլիարդավոր դոլարներ: Վերջին երկու ամսվա ընթացքում «ՌուսԱլ»-ի բաժնետոմսերի արժեքը գրեթե 50 տոկոսով անկում է արձանագրել: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է վերանայել պատժամիջոցների չեղարկման հարցը, եթե Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Դերիպասկայի բաժնեմասը այդ ընկերությունում հասցվի կազմի 50 տոկոսից ոչ ավելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG