Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի


Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր կմեկնի Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, ինչպես նաև տոնակատարություններին մասնակցելու նպատակով Վրաստան ժամանած օտարերկրյա պետությունների իր գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG