Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդիպում են Սանկտ Պետերբուրգում, 24-ը մայիսի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հանդիպում են Սանկտ Պետերբուրգում, 24-ը մայիսի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ֆրանսիայի հետ ավելի սերտ տնտեսական կապեր հաստատելու մասին։

Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանում են՝ չնայած բոլոր ներկայիս դժվարություններին, որոնք կապված են Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների հետ, ասել է Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ 3.5 ժամ տևած հանդիպումից հետո։

Պուտինը նշել է, որ չնայած լարվածությանը՝ անցյալ տարի Ֆրանսիայի հետ Ռուսաստանի առևտրի ծավալը աճել է 25 տոկոսով և նույն ինտենսիվությամբ շարունակում է աճել:

Աանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ երկու նախագահները խոսել են Սիրիայում և Ուկրաինայում խաղաղությանը ուղղված ջանքերի, Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու թեմաների շուրջ։

Հանդիպումը ավարտվել է ֆրանսիական Total ընկերության հետ նոր գազային համաձայնագրի կնքմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG