Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան, «ինչպես և նախկինում, պատրաստ է խոսել ԱՄՆ նախագահի հետ»


Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Կիմ Գե Գուան, արխիվ
Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Կիմ Գե Գուան, արխիվ

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ինչպես և նախկինում` պատրաստ է խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը չեղարկեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը:

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Կիմ Գե Գուանը այսօր առավոտյան արձագանքել է Թրամփի հայտարարությանը, ասելով, թե իրենք բաց են մնում Վաշինգտոնի հետ «ցանկացած պահի ցանկացած հարց» լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG