Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արտգործնախարարը կմեկնի Բաքու, կլինի նաև Երևանում


Ժան-Իվ Լը Դրիան, արխիվ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը այս ամսվա վերջին կմեկնի Ադրբեջան՝ «առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար»: Այսօր այս մասին հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանը: Դրիանը կլինի նաև Հայաստանում, այդ մասին, հիշեցնենք՝ նախօրեին տեղեկացրել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, Ադրբեջանի արտգործնախարարը Փարիզում հանդիպել էր Մինսկի խմբի համանախագահներին ու պնդել, թե Հայաստանում և Ադրբեջանում ավարտված ընտրական գործընթացներից հետո Բաքուն պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել՝ ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG