Ամերիկան աշխատում էՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն իրականություն դարձնելու, Ուկրաինայի և Մոլդովայի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, պատասխանելով հարցին՝ ի՞նչ է անում Վաշինգտոնն այդ երկրների դեմ պուտինյան ագրեսիան կանգնեցնելու համար:
«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ուղղությամբ, սրանք այն հարցերն են, որոնցով կարող ենք օգնել այդ երկրների բնակչությանը: Անցած տարի մենք նաև որոշում ընդունեցինք Ուկրաինային պաշտպանական զինամթերք և համակարգեր տրամադրելու մասին, որոնք այդ երկրում արդեն օգտագործվում են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ միաժամանակ փաստելով՝ դեռևս շատ անելիքներ կան՝ աջակցելու նախկին ԽՍՀՄ այն երկրներին, որոնք այժմ շարժվում են արևմտյան ճանապարհով: