Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահ․ Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքը: Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ այսօր Սլովակիա այցի շրջանակում հանդիպելով Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ:

«Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Սլովակիան, Հայաստանն ու Ադրբեջանը», - ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Շարմազանովը, ով նաև Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավարն է:

«Մենք՝ խորհրդարանականներս, պետք է մերժենք բռնության ու այլատյացության ցանկացած դրսևորում: Այսօր էլ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հայատյացության քարոզ, որը դատապարտելի է», - նշել է նա:

ԱԺ փոխնախագահը երախտիքի խոսք է հայտնել Դուշան Տիտելին Հայոց ցեղասպանության հարցում անձնական անվերապահ դիրքորոշման ու Սլովակիայի խորհրդարանում «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու համար: Նա բարձր է գնահատել Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը:

Էդուարդ Շարմազանովը Սլովակիա-Հայաստան բարեկամական կապերի ամրապնդման համար ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Դուշան Տիտելին, իսկ ԱԺ նախագահի հուշամեդալ` հայ բարերար Բագրատ Հակոբյանին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ներդրած նշանակալի ավանդի համար:

Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG