Մատչելիության հղումներ

Դատարանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումն այսօր փոխարինեց գրավով: Ըստ դատարանի որոշման, Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, Եղնուկյանը անազատության մեջ է 2016 թվականի հուլիսից, նրան մեղսագրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը, և նրա գործը քննվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործի հետ միասին։

Քիչ առաջ Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատությանը» փոխանցեց, որ գրավը արդեն վճարվել է և ակնկալում են, որ Եղնուկյանը ազատ կարձակվի դատարանի դահլիճից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG