Մատչելիության հղումներ

Թրամփ․ Առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

Առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորություն կընձեռեն՝ պնդել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահին գրած նամակում, հավելելով՝ դա է՛լ ավելի լավ պայմաններ կստեղծի Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունը խորացնելու համար:

Շնորհավորելով Ադրբեջանի առաջնորդին ու ժողովրդին առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Սպիտակ տան ղեկավարը, ըստ պաշտոնական «ԱզերԹԱՋ» գործակալության, գրել է. - «Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են և աշխատում միմյանց հետ՝ դժվարին տարածաշրջանային մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Ես գնահատում եմ ձեզ հետ գործընկերությունը անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, ինչպես նաև մեր երկարամյա առևտրային կապերը»:

Պնդելով, թե առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում, Դոնալդ Թրամփը գրել է․ - «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ Միացյալ Նահանգները սպասում է Ձեզ հետ համագործակցությանը՝ հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորումը գտնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG