Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները այսօր կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում՝ քննարկելու Իրանի միջուկային գործարքը, ինչպես նաև սիրիական և ուկրաինական հակամարտությունների կարգավորումը:
Սա Էմանյուել Մակրոնի առաջին այցն է Ռուսաստան Ֆրանսիայի նախագահի պաշտոնում:
Ավելի վաղ՝ անցած շաբաթ, նույն օրակարգով Ռուսաստան էր մեկնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: