Մատչելիության հղումներ

«Ազատության» թղթակցի հանդեպ բռնության դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ


ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել ՋՕ ընկերության տնօրենին: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությունը: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի օրը քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաները նկարահանելու և լուսաբանելու ժամանակ Արարատի մարզի 1982 թ. ծնված բնակիչը, ով հանդիսանում է ՋՕ ընկերության տնօրեն, բռնություն է գործադրել լրագրողի նկատմամբ, այն է՝ ձեռքով հարվածել է տեսախցիկին, ապա նաև՝ նրա դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ընկերության տնօրենին՝ Ա. Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG