Մատչելիության հղումներ

Տոնոյանը Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ նիստին, հանդիպել Շոյգուի հետ


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Երեկ Աստանայում` Ղազախստանի պաշտպանության նախարար Սակեն Ժասուզակովի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստին, որին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, քննարկվել են օրակարգային հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության ամրապնդմանը և կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ստորագրվել են մի շարք որոշումներ:

Նիստի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում նախարարները շնորհավորել են միմյանց այդ պաշտոններում նշանակման կապակցությամբ և փոխադարձ պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները զարգացնելու, մի շարք ոլորտներում փոխգործակցության առավել բարձր մակարդակ ապահովելու հարցում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության օրակարգային հարցեր, առկա սպառնալիքներին համատեղ ուժերով արձագանքելու հնարավորությունները։

Նիստի մասնակիցներին ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG