Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը կընդգրկվի Քնեսեթի լիագումար նիստերի օրակարգում


Քիչ առաջ Իսրայելի խորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:

Իսրայելցի պատգամավորները կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հերթական անգամ խոսում են Թուրքիայի հետ նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին: «Մերեց»-ի պատգամավորները դիմել են Քնեսետի ղեկավարությանը հարցը արդեն հաջորդ շաբաթ քննարկելու խնդրանքով: Նոր օրինագիծը ընդունելու դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը:

Ընդդիմությունը փետրվարին ևս քվեարկության էր դրել հայերի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, խորհրդարանը, սակայն, մերժել էր այն՝ արտգործնախարարության բացասական արձագանքից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG