Մատչելիության հղումներ

Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան դիմացի պուրակը կոչվելու է Բորիս Նեմցովի անունով


Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի քաղաքային խորհուրդը որոշել է Ռուսաստանի դեսպանատան դիմացի պուրակը անվանել Մոսկվայում սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով: Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Նեմցովի հիմնադրամի նախագահ Վլադիմիր Կարա-Մուրզա կրտսերը: Վիլնյուսի քաղաքային խորհրդի անդամներից 32-ը կողմ է քվեարկել որոշմանը, իսկ դեմ՝ ընդամենը մեկը: Ակնկալվում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի մայիսի 24-ին, երբ այն ստորագրի Վիլնյուսի քաղաքապետը:

Այս տարվա փետրվարին Միացյալ Նահանգներում Նեմցովի անունով կոչվեց Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի հրապարակը:

Ռուսաստանի իշխանություններին, մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինին խիստ քննադատող ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը 2015 թվականի փետրվարի 27-ին սպանվեց կրեմլի մոտ գտնվող Բոլշոյ Մոսկվորեցիկի կամրջի վրա: Մոսկվայի իշխանությունները չեն թույլատրում Նեմցովի սպանության վայրում նրա հիշատակին նվիրված հուշատախտակ տեղադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG