Մատչելիության հղումներ

Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դերակատարությունը


Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ թե որոշ ազդակներ տպավորություն են ստեղծում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր, ավելի ակտիվ փուլ է սկսվում, որտեղ Ռուսաստանը պատրաստվում է առաջին ջութակի դեր խաղալ, պատասխանել է. «Ռուսաստանը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել և ցանկության չկա ինչ-որ ջութակ նվագել ըստ համարային կարգի: Ցանկություն կա մոտեցնելու կարգավորումը՝ ճանաչված, քաղաքակիրթ և արդյունավետությունը ստուգված մեթոդներով: Մենք շատ ակտիվ դերակատարություն ենք ունեցել և այն կշարունակենք բոլոր կողմերի հետ սերտ շփումներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG