Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի պատգամավորը պնդում է, որ մարդիկ ամուսնալուծվում են Facebook-ի ու սոցցանցերի պատճառով


Ադրբեջանի Միլի մեջլիսում աշխատանքի և սոցիալական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Խադի Ռաջաբլին հայտարարել է, որ Ադրբեջանում ամուսնալուծությունները հաճախ տեղի են ունենում Facebook-ի, SMS-ի ու տարբեր սոցցանցերի պատճառով: Նա ասել է, որ այդ փաստը ափսոսանք է հարուցում:

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա առաջարկել է երեք երեխա ունեցող ընտանիքներին բազմազավակ ընտանիքի կարգավիճակ տալ, ներկայումս այդ կարգավիճակն ունեն և որոշ արտոնություններից օգտվում են հինգ երեխա ունեցող ընտանիքները:

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը նաև առաջարկել է մինչև ամուսնության պաշտոնական ձևակերպումը ամուսնացող զույգին մեկ ամիս ժամանակ տալ: «ԶԱԳՍ-ում պետք է կուրսեր կազմակերպվեն, որտեղ մեկ ամսվա ընթացքում երիտասարդներին կբացատրեն, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը, և պարզաբանեն ընտանիքի իմաստը՝ որպես հասարակության բջիջներ: Մենք մարդկանց պետք է պարզաբանենք այն պատասխանատվությունը, որ նրանք կրում են ընտանիք կազմելիս», - ասել է Խադի Ռաջաբլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG