Ռուսական ВТБ բանկը ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցնում է համագործակցությունը միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի և նրա ընկերությունների հետ:
CNBC-ի հարցազրույցում բանկի կառավարման խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կոստինը ասել է, որ ВТБ-ն այլևս նոր վարկեր չի տրամադրելու Դերիպասկայի ընկերություններին և որևէ գործողություն չի իրականացնելու, մինչև չհանվեն պատժամիջոցները:
Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ ВТБ-ն ևս գտնվում է պատժամիջոցների տակ: Անդրեյ Կոստինը Ռուսաստանի կառավարությանը խորհուրդ է տվել դադարեցնել պատժամիջոցներին պատասխանելու քայլերը, ասելով, թե ոչ մի կողմի համար դա օգտակար չի լինի: