Մատչելիության հղումներ

Վարչապետը կրկին «հորդորում և պահանջում է»՝ դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կրկին հանդես է եկել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները դադարեցնելու կոչով:

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու և առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

«Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները և աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու և լուծելու համար: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ, կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ», - շեշտել է վարչապետը:

«Կրկին անգամ խնդրում, հորդորում և պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության», - գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, վարչապետը քաղաքացիական անհնազանդության ակցիաները դադարեցնելու կոչով էր հանդես եկել նաև անցած շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG