Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը և վարչապետը կայցելեն Վրաստան


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ
Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-26-ին այցելելու է Վրաստան: Նա մասնակցելու է Վրաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Մայիսի 30-31-ը պաշտոնական այցով Վրաստան է այցելելու Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ մայիսի 26-ին Թբիլիսիում են լինելու վեց երկրների՝ Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովակիայի նախագահները, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, մոտավորապես երկու տասնյակ պաշտոնական պատվիրակություններ:

Վրաստանի առաջին հանրապետությունը անկախությունը հռչակել է 1918 թվականի մայիսի 26-ին: 1921 թվականին երկիրը օկուպացվել է Ռուսաստանի խորհրդային բանակի կողմից, այնուհետև մինչև 1991 թվականը Վրաստանը ընդգրկված է եղել նախկին Խորհրդային Միության կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG