Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը հայտարարում է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին


Ալեն Սիմոնյան, արխիվ

Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։

Սիմոնյանը, ով նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, ասում է, որ ինքը ցանկանում է պահպանել ավագանու մանդատը։

«Օրենքով սահմանված կարգով, այն պարագայում, երբ որևէ անձ, ավագանու անդամ լինելով, ընտրվել է պատգամավոր, հնարավորություն է ստանում 7 օրում ընտրել մանդատներից որևէ մեկը»,- ասաց Սիմոնյանը, ով այսօր առաջին անգամ էր որպես պատգամավոր մասնակցում ԱԺ նիստին։

Իր որոշման մասին Սիմոնյանը նաև տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. - «Հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- նշված է քաղաքապետին հասցեագրված տեղեկանքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG