Մատչելիության հղումներ

Լավրովը և Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցը


ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան գործընկերների հետ քննարկում է Սիրիայի հարցը, Աստանա, 15-ը մայիսի, 2018թ.
ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան գործընկերների հետ քննարկում է Սիրիայի հարցը, Աստանա, 15-ը մայիսի, 2018թ.

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլլուն հեռախոսով քննարկել են Սիրիայում խաղաղության հարցը և, մասնավորապես, «Աստանայի ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացը»:

Հեռախոսազրույցը նախաձեռնել է Չավուշօղլուն: Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 14-15-ը:

Սիրիայում խաղաղության երաշխավոր պետություններ հանդիսացող Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են հաջորդ բանակցություններն անցկացնել հուլիսին Սոչիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG