Մատչելիության հղումներ

HRW. «Լիդերները պետք է բոյկոտեն ֆուտբոլի առաջնությունը»


Սիրիայի կառավարական բանակը ռմբահարում է Արևելյան Գուտայի թաղամասերը, Հարաստա, 12 մարտի, 2018թ.
Սիրիայի կառավարական բանակը ռմբահարում է Արևելյան Գուտայի թաղամասերը, Հարաստա, 12 մարտի, 2018թ.

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մոլորակի ղեկավարներին կոչ է անում բոյկոտել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ձեռնարկում Սիրիայում խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցներ:

Ֆուտբոլի աշխարհի մրցաշարը հյուրընկալող Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի հիմնական աջակիցն է:

Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch-ի համոզմամբ, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Սիրիայի խաղաղ բնակչության տառապանքների համար:

«Անցկացնելով համաշխարհային հեռուսատեսության համար ամենահետաքրքիր և դիտվող միջոցառումներից մեկը, Ռուսաստանը փորձում է սիրաշահել միջազգային հանրությանը և նրա հարգանքը վաստակել», - ասել է HRW-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:

Նրա համոզմամբ, «աշխարհի լիդերները պետք է հստակ ուղերձ հղեն Պուտինին առ այն, որ ֆուտբոլի առաջնության օրերին պատվավոր հյուրերի օթյակում տեղեր չեն զբաղեցնի, քանի դեռ նա չի կասեցնում խաղաղ բնակչության նկատմամբ ռուսական և սիրիական պետական ուժերի սանձազերծած վայրագությունները»:

Քենեթ Ռոթի պնդմամբ, Human Rights Watch-ն ունի բազում փաստեր, որոնք ապացուցում են, որ հարվածներ հասցնելով դպրոցներին, հիվանդանոցներին ու բնակելի թաղամասերին՝ ռուսական և սիրիական ուժերը տարբերություն չեն դրել զինյալների և քաղաքացիական բնակչության միջև, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են տուժել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG