Արևմուտքից և Չինաստանից տասնյակ լրագրողներ մեկնում են Հյուսիսային Կորեա, որտեղ լուսաբանելու են ստորգետնյա միջուկային փորձադաշտի առաջիկա օրերին նախատեսված փակումը:
Փհենյանը Մանտան լեռան մոտ գտնվող Պունջիե-րի միջուկային կենտրոնի փակման առիթով հրավիրել է Associated Press-ի, CNN-ի, CBS-ի, Russia Today-ի և Չինաստանի պետական լրատվամիջոցների թղթակիցներին:
Այնուամենայնիվ Փհենյանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ամերիկացի տեխնիկական փորձագետներին, ովքեր պետք է համոզվեին, որ «միջուկային կենտրոնի փակումը մշտական է և անդառնալի»:
Հյուսիսային Կորեան՝ Միացյալ Նահանգների ծանրագույն տնտեսական պատժամիջոցների արդյունքում հայտարարել է միջուկային փորձարկումները դադարեցնելու և Վաշինգթոնի հետ երկխսություն հաստատելու պատրաստակամության մասին:
Սակայն անցած օրերին Փհենյանը վերստին քննադատել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները և սպառնացել է չեղարկել նախագահներ Կիմ Չեն Ունի և Դոնալդ Թրամփի շաբաթներ առաջ համաձայնեցված պատմական հանդիպումը: